Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Մենք առաջին հերթին մեր հայրենիքի տերերն ու պատասխանատուներն ենք, ոչ թե սոսկ հարկատուներ

Մենք առաջին հերթին մեր հայրենիքի տերերն ու պատասխանատուներն ենք, ոչ թե սոսկ հարկատուներ
04.10.2024 | 11:09

Վաղ առավոտյան գնում եմ աշխատանքի։ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ շենքի բակում, մի ծեր տատիկ ավլում է ծառերից թափված տերևներն ու մարդկանց թափած աղբը՝ ծխախոտի տուփեր, կոնֆետի թղթեր, հյութի շշեր և այլն։ Այդ ամբողջը կատարվում է բակ իջած ու մեջքը արևին տված շենքի բնակիչների աչքի առաջ։

Բարևեցի տատիկին, մի շիշ էլ ես վերցրի ու գցեցի աղբամանը։

Մարդիկ սկզբում զարմացած, հետո հեգնական դեմքով նայում են։ Հասկացա հայացքների նշանակությունը։ Իրենց էլ բարևեցի և ասացի, որ ամաչում եմ ծեր տատիկից: Իրենք հավանաբար չհասկացան, քանի որ նույն դեմքերով շարունակեցին նայել, թե ինչպես է ծեր տատիկը հավաքում իրենց թափած ծխախոտի տուփերը, կոնֆետի թղթերը, հյութի շշերը և այլն։

Սա կոչվում է սպառողական հասարակություն, երբ մարդիկ երկիրը, հայրենիքը համարում են հյուրանոց։ Կվճարեն հարկերը, կուտեն, կթափեն, ուրիշները կմաքրեն։ Հետո, երբ հյուրանոցի պայմանները կվատանան, կամ իրենց այլևս դուր չի գա այդ հյուրանոցի սպասարկումը, կհեռանան այլ հյուրանոց, այլ հյուրանոցը կհամարեն հայրենիք:

Մի դարձեք ընդամենը հարկ վճարող, ինչպես ձեզ համոզում է Նիկոլը։ Մենք առաջին հերթին մեր հայրենիքի տերերն ու պատասխանատուներն ենք, ոչ թե սոսկ հարկատուներ։ Մեկ-մեկ վերցրեք փողոցում ընկած աղբը, եթե նույնիսկ դուք չեք գցել։ Ամոթ չէ։ Օրինակ ծառայեք ուրիշներին, համ էլ մի օգուտ կտաք այն երկրին, որը ձեզ կյանք է տվել, կյանք է տալիս:

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3684

Մեկնաբանություններ